Ոչ ոք չի կարող ստանալ «Ոսկե գնդակը», քանի դեռ հավակնորդների թվում են Կրիշտիանո Ռոնալդուն և Լիոնել Մեսսին. Ռիբերի
«Բոլոր խաղացողները պետք է իմանան, որ բացի Ռոնալդուից և Մեսսիից ոչ ոք հնարավորություն չունի ստանալու այդ մրցանակը: Եվ այսպես ամեն տարի: Ես չգիտեմ թե ինչ է պետք անել այդ մրցանակը ստանալու համար:
Ինչո՞ւ գնալ արարողությանը: Լուսանկարվելո՞ւ: Դա ինձ հետաքրքիր չէ»,-նման հայտարարությամբ է հանդես եկել Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին:
Նա կարծում է, որ ոչ ոք չի կարող ստանալ «Ոսկե գնդակը», քանի դեռ հավակնորդների թվում են Կրիշտիանո Ռոնալդուն և Լիոնել Մեսսին: Այս մասին գրում է Goal.com-ը: