Վաղը տեղի է ունենալու Երևանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանի որդու հարսանիքը
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հունվարի 25-ին վաղը, տեղի է ունենալու Երևանի նախկին քաղաքապետ, ԵԿՄ նախկին փոխնախագահ և Աժ նախկին փոխնախագահ Ալբերտ Բազեյանի որդու հարսանիքը: Հարսանիքը տեղի է ունենալու «Ռենեսանս» համալիրում, հրավիրված են սահմանափակ թվով մարդիկ:
Հրավիրյալների մեջ է նաև Պնախարար Սեյրան Օհանյանը, ով Բազեյանի ընկերն է, սակայն հայտնի չէ՝ սահմանային վերջին դեպքերից հետո կմասնակցի՞ հարսանիքին, թե ոչ:
Ի դեպ, Բազեյանը, ով ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի պատճառով հայտնվել էր բավական վատ վիճակում և առողջական խնդիրներ ուներ, մեր տեղեկություններով, արդեն լավ է:
Հիշեցնենք, Բաբայանը հայաստանյան բանկերից մեկում գրավ էր դրել Բազեյանի ու ևս մի քանի հայտնի անձանց տները և մեկնել Ռուսաստան: Մինչև այսօր ոչ ոք ճշգրիտ չգիտի, թե որտեղ է նա և ինչով է զբաղվում»:
Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում: