Ջեյմս Ուորլիքն արձագանքել է հայ-ադրբեջանական շփման գծում աճող լարվածությանը
«Իմ կոչը՝ նախագահներին. դադարեցրե՛ք բռնությունը շփման գծում և շարունակեք բանակցությունները»,-թվիթթերյան իր էջում նման գրառում-հայտարարությամբ է հանդես եկել Ջեյմս Ուորլիքը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահն իր թվիթթերյան միկրոբլոգում անդրադառնալով հայ-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած իրադարձություններին, կոչ է արել պարզապես դադարեցնել այն վիճակը, որ շարունակում է ներկա պահին տիրել: