Մադրիդի «Ռեալ»-ը 10-րդ անգամ գլխավորել է աշխարհի ամենահարուստ ակումբների ցուցակը
Իսպանական Մադրիդի «Ռեալ»-ը 10-րդ անգամ գլխավորել է աշխարհի ամենահարուստ ակումբների ցուցակը: Ցանկն ամեն տարի հրապարակվում է Deloitte խորհրդատվական ընկերության կողմից:
Հրապարակված ցուցակում առաջատար է հանիսանում Անգլիան, որը ներկացված է 8 , ապա Իտալիան՝ 4, Իսպանիան և Գերմանիան՝ 3-ական, Ֆրանսիան և Թուրքիան՝ 1-ական ակումբներով:
1. Մադրիդի «Ռեալ» (Իսպանիա) – 550 մլն
2. «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա) – 518
3. «Բավարիա» (Գերմանիա) – 488
4. «Բարսելոնա» (Իսպանիա) – 485
5. ՊՍԺ (Ֆրանսիա) – 474
6. «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) – 414
7. «Չելսի» (Անգլիա) – 388
8. «Արսենալ» (Անգլիա) – 359
9. «Լիվերպուլ» (Անգլիա) – 306
10. «Յուվենտուս» (Իտալիա) – 279
Այս մասին գրում է Goal.com-ը: