ՌԴ-ն չի վերանայել սև ցուցակները. ՀՀ քաղաքացիները չեն կարողանում մեկնել ՌԴ (տեսանյութ)
ՀասարակությունԱյսօր ՀՀ կառավարության բակում էին հավաքվել ՀՀ այն քաղաքացիները, ովքեր իրենց իսկ խոսքով անհասկանալի պատճառներով չեն կարողանում մեկնել ՌԴ աշխատելու:
«Տոմսը գնում ենք, գնում ենք օդանավակայան, հետ են ուղարկում: Մի օր նայում եմ կայքում գրված է, որ կարող եմ գնալ, մի օր նայում եմ գրած է, որ մուտքը փակ է: Ոչինչ չեն պատճառաբանում, թող գոնե ասեն իմանանք, թե ինչ ենք արել, որ իրավունք չունենք մեկնելու ու տոմս չգնենք»,-Operativ.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ՀՀ քաղաքացիներից մեկը:
Քաղաքացիներից մեկը նշեց, որ ԵՏՄ անդամակցությունից առաջ խոստացվել էր սև ցուցակները վերանայել կամ էլ առհասարակ չեղյալ համարել, մինչդեռ դրանց դեռևս ոչ մի ընթացք չի տրվել:
Մանրամասները՝ տեսանյութում:
Վարդուհի Ստեփանյան