Կրիշտիանու Ռոնալդուն հաստատել է Իրինա Շեյքի հետ բաժանման լուրը
Ռեալի ֆուտբոլիստ Ռոնալդուն հաստատել է,որ բաժանվել է ռուս մոդել Իրինա Շեյքից:
«Իրինա Շեյքի հետ մեր 5 տարվա հարաբերություններից հետո մենք բաժանվեցինք: Մենք զգացինք, որ դա մեր երկուսի համար ավելի լավ է: Ես Իրինային երջանկություն եմ ցանկանում»,- մեջբերել է պորտուգալական Associated Press գործակալությունը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել,որ Ռոնալդուն հանդիպում է իսպանացի հաղորդավարուհի՝ Լուսի Վիլլալոնի հետ:
Այս մասին գրում է Gazeta.ru-ն: