Ռոնալդուն «Ռեալի» պատմության երրորդ ռմբարկուն է
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ևս մեկ քայլ կատարեց ակումբի պատմության մեջ ամրապնդվելու ուղղությամբ։
Այսօր Իսպանիայի առաջնության 19–րդ տուրի՝ «Խետաֆեի» դեմ խաղում պորտուգալացի ֆուտբոլիստը երկու գոլ խփեց և «Արքայական ակումբի» պատմության լավագույն ռմբարկուների ցանկում արդեն երրորդն է՝ մեկ գնդակով շրջանցելով Կարլոս Սանտիլյանային։
Ռոնալդուն «Ռեալի» կազմում խփած գնդակների քանակով զիջում է միայն Ալֆրեդո դի Ստեֆանոյին և Ռաուլին։ 29-ամյա հարձակվողի ակտիվում կա 289 գոլ։ Դի Ստեֆանոն խփել է 307, Ռաուլը՝ 323 գնդակ։
Ուղիղ խոսք բաժնում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Operativ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
http://sport.times.am/?p=107344&l=am/ronaldun+reali+patmutyan+errord+rmbarkun+e