Ես մինչև հիմա հավատում եմ Ձմեռ պապիկին. ըմբշամարտիկ Գարիկ Բարսեղյան
2014 թվականն իր տեղը զիջեց 2015 թվականին: Ոմանց համար 2014-ը հաջողակ, իսկ ոմանց համար պարզապես սովորական տարի էր: Ամանորի հետ կապված իր հիշողություններով ու դրական լիցքերով Operativ.am-ի թղթակցի հետ կիսվեց հայ ըմբշամարտիկ տարվա 10 լավագույն սպորտսմեններից մեկը՝ Գարիկ Բարսեղյանը:
-Որտե՞ղ և ո՞ւմ հետ եք դիմավորելու Ամանորն ու Սուրբ Ծնունդը:
Ամանորն ու Սուրբ Ծնունդը դիմավորելու եմ Հայաստանում` հարազատներիս հետ:
-Ի՞նչ հիշողություններ ունեք Ամանորի հետ կապված:
Մանկության տարիներին Ամանորը գրեթե ամեն տարի դիմավորում էի պապիս ձիուն նստած:
-Ի՞նչ խորհուրդ ունի Ամանորը Ձեզ համար:
Նոր երազանքների և նվաճումների:
-Ամենահիշվող և օրիգինալ նվերը, որ ստացել եք:
Շատ են եղել, սակայն ամենահիշվողն իհարկե այս տարվանն էր՝ Գագիկ Ծառուկյանի նվերը:
-Ձմեռ պապիկին հավատացե՞լ եք:
Մինչև հիմա էլ հավատում եմ:
-Հայաստանո՞ւմ է ավելի հոգեհարազատ նշել Ամանորը, թե՞ Ռուսաստանում:
Հայաստանում՝ իմ ծննդավայրում:
-Ի՞նչ նպատակներ ունեք, որոնք մտադիր եք իրականացնել 2015-ին:
Վաստակել 2016թ. օլիմպիադայի վարկանիշը:
-Ձեր մաղթանքը հայությանը:
Մաղթում եմ, որ 2015 թվականն իմ հայ ժողովուրդին բերի միայն ուրախություն, երջանկություն իրենց օջախներում, և իհարկե հաղթանակներ, հաղթանակներ և դարձյալ հաղթանակներ:
Operativ.am-ը շնորհավորում է Գարիկ Բարսեղյանի Նոր տարին և մաղթում նրան նոր հաղթանակներ՝ 2015 թվականին:
Մարիա Կոշեցյան