Կիևը պատրաստ է Լեհաստանից զենք գնել
Ուկրաինան անհրաժեշտության դեպքում պատրաստ է զենք գնել Լեհաստանից: Այս մասին Վարշավայում հայտնել է Ուկրաինայի դեսպան, նախկին արտգործնախարար Անդրեյ Դեշչիցան:
«Ո՛չ, ներկայումս մենք Լեհաստանից զենք չենք գնում: Անհրաժեշտության դեպքում մենք կանենք դա»,-ուղիղ եթերում հայտարարել է Դեշչիցան:
Ուկրաինային լեհական ռազմատեխնիկա մատակարարելու մասին ավելի վաղ հայտնել էր Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին:
Այս մասին գրում է Rambler.ru-ն: