Արգենտինայում ճանաչել են օրանգուտանգի ազատության իրավունքը
Արգետինայում դատարանը որոշել է օրանգուտանգին իրավունքներ տալ: Կենդանին 20 տարի կենդանաբանական այգում է անցկացրել:Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Դատարանի որոշմամբ՝ օրանգուտանգն անօրինական է գտնվել կենդանաբանական այգում և այժմ պետք է ազատության մեջ գտնվի:
Նշվում է, որ եթե մոտ ապագայում որոշումը չվիճարկվի, ապա կենդանին ազատ կարձակվի: Ինչպես նշել է փաստաբանը՝ օրենքի ուժի մեջ մտնելուց հետո կազատվեն նաև կենդանաբանական այգիների և կրկեսի մյուս օրանգուտանգները: