Մահացել է Արմեն Նիկողոսյանը
50 տարեկան հասակում մահացել է շախմատային հայտնի մրցավար Արմեն Նիկողոսյանը: Արմեն Նիկողոսյանը Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահության անդամ էր: Վերջինս նաև գլխավորում էր ֆեդերացիայի մրցավարական հանձնաժողովը: Եղել է բազմաթիվ խոշոր մրցաշարերի գլխավոր մրցավար: Արմեն Նիկողոսյանը նաև Երևանի մամուլի ակումբի փորձագետ էր:
Արմեն Նիկողոսյանի հոգեհանգիստը տեղի կունենա դեկտեմբերի 22-ին, ժամը 18.00-ին, Երեւանի Ադմիրալ Իսակովի պողոտա 1 հասցեում (Արգավանդի խաչմերուկի մոտ) գտնվող սգո սրահում։ Հուղարկավորությունը՝ դեկտեմբերի 23-ին, ժամը 13.00, նույն սրահից։
Operativ.am-ը ցավակցում է Արմեն Նիկողոսյանի հարազատներին, ընկերներին և մտերիմներին: