Մեսսին և Նեյմարը հավելյալ հանգստի հնարավորություն կստանան
Իսպանիայի առաջնության 16-րդ տուրում «Կորդոբայի» նկատմամբ 5:0 հաշվով տոնած հաղթանակից հետո «Բարսելոնայի» ֆուտբոլիստները մինչև դեկտեբերի 30-ը հանգստանալու հնարավորություն են ստացել:
Կատալոնական թիմի գլխավոր մարզիչ Լուիս Անրիկեն երկու բացառություն է արել. հարձակվողներ Լիոնել Մեսսին և Նեյմարն արձակուրդից կվերադառնան հունվարի 2-ին: Հնարավոր է՝ այս ֆուտբոլիստները բաց թողնեն 2015 թվականի «Բարսելոնայի» առաջին՝ «Ռեալ Սոսյեդադի» հետ խաղը, որը կայանալու է հունվարի 4-ին:
Հավելենք, որ Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Մեսսին և Նեյարը միասին 26 գոլ են խփել:
Ուղիղ խոսք բաժնում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Operativ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
http://sport.times.am/?p=105094&l=am/messin+ev+neymary+havelyal+hangsti+hnaravorutyun+kstanan