«Բոկո Հարամ»-ը հրապարակել է մի տեսանյութ, թե ինչպես է սպանում ավելի քան 50 մարդու
«Բոկո հարամ» խմբակցության զինյալները հրապարակել են մի տեսանյութ, որտեղ զանգվածային սպանում են հյուսիս-արևելյան Նիգերիայի բնակիչներին։ Այս մասին հաղորդում է BNO News-ը։
Ենթադրվում է, որ 11 րոպեանոց տեսանյութը զինյալները նկարահանել են նոյեմբերին՝ Բամ քաղաքում։
Տեսանյութում նշվում է, թե ինչու են տղամարդիկ սպանված. քանի որ նրանք չեն եղել «ճշմարիտ մուսուլմաններ» և հրաժարվել են անդամակցել «Բոկո Հարամ»-ին։
Տեսանյութում ցույց է տալիս այն կադրերը, թե ինչպես են հանրակացարանում սպանում մարդկանց։ Տեսանյութի վատ որակի պատճառով դժվար է ստույգ որոշել, թե քանի հոգի է մահացել, բայց մոտավորապես՝ 55 հոգի։