Բաղդադում ահաբեկչության զոհ է դարձել ավելի քան 10 մարդ
Բաղդադում պայթյունների հետևանքով առնվազն 12 մարդ է զոհվել, 30-ը՝ ստացել վնասվածքներ: Այս մասին գրում է Ria.ru-ն:
Ոստիկանության տվյալների համաձայն՝ պայթուցիկ սարքը գործի է դրվել Մադայն քաղաքում, որը գտնվում է Բաղդադից դեպի հարավ-արևելք 20 կմ հեռավորության վրա: Զոհվել է 4 մարդ, 9-ը՝ ստացել վնասվածքներ: Եվս մեկ պայթյուն է որոտացել Տաջի արվարձանում, որտեղ զոհվել է 3 մարդ, 11-ը՝ ստացել վնասվածքներ: Եվս մի քանի պայթյուններ են տեղի ունեցել Բաղդադի կենտրոնում և ծայրամասերում: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը: