Նազարբաևը պատրաստակամ է օգնել Ուկրաինայի ճգնաճամի կարգավորմանը
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հայտարարել է, որ պատրաստ է աջակցել՝ լուծելու Ուկրաինայի ճգնաժամը։ Այս մասին հաղորդում է «Интерфакс»-ը։
«Հիմա խնդիրը այն է, որպեսզի դադարեցվի պատերազմը, ամրապնդվի խաղաղությունը Ուկրաինայում, ճանաչելով Ուկրիաինայի տարածքային ամբողջականությունը,այն ինչ այսօր ասում են ռուսական ղեկավարությունը՝ նստել բանակցային սեղանի շուրջ»,- այս մասին Նազարբաևը ասել է Ղազախստանի հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցի ժամանակ։
Ըստ նրա, Ղազախստանը հավասարապես է վերաբերում և՛ Ռուսաստանին, և՛ Ուկրաինային։