Ուկրաինային տրամադրվող ֆինանսական աջակցությունը կարող է լինել 2 մլդ եվրո. ԵԽ նախագահ
Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ Ուկրաինային ֆինանասական օգնությունը,իրականացնվում է ԱՄՆ-ի, Կանադայի, Արժույթի միւազգային հիմնադրամի հետ համատեղ, և գումարը կարող է կազմել 2 միլիարդ եվրո։ Այս մասին Տուսկը հաղորդել է Polskie Radio-ին տված հարցազրույցի ժամանակ։
«Ուկրաինայի իրավիճակը պահանջում է անհապաղ պատասխան, բայց ոչ հաջորդ տարի, քանի որ հաջորդ տարի կարող է շատ ուշ լինել։Մենք արդեն դրան պատրաստ ենք։Իհարկե, հիմա չի տրվի այդքան գումար, որքան որ պահանջում է Ուկրաինան, քանի որ նրանց կարիքները ավելի շատ են, բայց դա կլինի բավականին մեծ գումար»,-ասել է Տուսկը։