Ուզբեկստանում ավարտվել է խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը
Ուզբեկստանում ավարտվել է խորհրդարանական ստորին պալատի և տեղական խորհուրդների պատգամավորների ընտրությունների քվեարկությունը ։ Այս մասին գրում է Gazeta.uz-ը։
Ինչպես նշվում է, քվեարկությանը մասնակցել են ընտրողների 78.4% -ը։
«Քվերակությանը մասնակցել է 16.299.24 քաղաքացի, որը կազմում է ընդհանուր ընտրողների 78.4%-ը »,- այս մասին ճեպազրույցի ընթացքում ասել է Ուզբեկստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ՝ Սվետլանա Արտիկովը։
Նախնական ընտրությունների արդյունքները կամփոփվեն դեկտեմբերի 22-ին։