Պիեռ Քիյար (1864-1912 թթ․)
Ֆրանսիացի բանաստեղծ, թատերագետ, "Pro Armenia" ( «Հայաստանի համար») ֆրանսերեն երկշաբաթաթերթի գլխավոր խմբագիր, Մարդկային իրավունքների լիգայի գլխավոր քարտուղար, մեծ հայասեր եւ հայ դատի պաշտպան Պիեռ Քիյարը 1890-ականներին եղել է Օսմանյան կայսրությունում, պաշտոնավարել Պոլսի Կեդրոնական եւ Ս․ Գրիգոր Լուսավորիչ վարժարաններում։
Հեղինակ է Հայկական հարցի վերաբերյալ բազմաթիվ աշխատությունների եւ հոդվածների։ Քրիստափոր Միքայելյանի մտերիմ ընկերն ու բարեկամն էր, նրա գաղափարների ջերմեռանդ պաշտպանը։ Ֆրանսիացի մտավորականի մասին հետեւյալ կերպ է արտահայտվել Դանիել Վարուժանը․ «Քիյար ծառայեց ազգի մը, զօր ուրիշներ զգետնեցին, որուն լեղի ու քացախ մատռվակեցին։
Հիմա՜ր պիտի կոչեին շատեր, Վե՜հ պիտի կոչեին ուրիշներ անոր, որ սպասարկեց Խաչելութեան մը։ Ու երբ վաղը, յանուն մեր կրանիթե հավատքին, բարձրացնենք մեր հաղթանակին լեռնակուտակ մարմարները՝ Փիեր Քիյարի արձանին վրա հայ ազգը ոսկի մուրճով պիտի քանդակէ․ «Ահա ֆրանսիացի մը, որ հայութեան ծառայեց՝ քաղաքակրթութիւնը փրկելու համար»։
Հայե'ր, գիտե՞ք, որ.ֆեյսբուք