Ֆլորիդայում կրակել են ոստիկանի վրա
Ֆլորիդա նահանգի Տարպոն-Սպրինգս քաղաքի մոտակայքում կրակել են ոստիկանի վրա։ Այս մասին հաղորդում է NBC News-ը։
Ըստ տեղական ոստիկանապետի, կասկածյալը արդեն ձերբակալվել է, իսկ մանարամասն տեղեկություններ միջադեպի հետ կապված կհաղորդեն ավելի ուշ։
Վերջին 24 ժամվա ընթացքում, սա արդեն երկրորդ հարձակումն է ոստիկանների վրա։ Նյու Յորքում 28-ամյա աֆրոամերիկացի Իսմայիլ Բրինսլին կրակել է ոստիկականան մեքենայի ուղղությամբ և երկու ոստիկանի վրա, իսկ այնուհետև իջնելով մետրո, ինքասպան է եղել։ Այս մասին գրում է Gazeta.ru-ն։