Ֆունշալում տեղադրվել է Կրիշտիանու Ռոնալդուի հուշարձանը
Պորտուգալացի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուի հուշարձանը տեղադրվել է իր հայրենի քաղաքում՝ Ֆունշալում:
Տոնական միջոցառմանը ներկա է եղել ինքը՝ Ռոնալդուն: Այցելության ընթացքում նա պարգևատրվել է մեդալով՝ տարածաշրջանում որպես վաստակավոր ֆուտբոլիստ:
«Ինձ համար մեծ պատիվ է ստանալ այս մրցանակը: Դժվար է խոսքերով նկարագրել զգացածս: Այս օրը շատ կարևոր է իմ և հետագա կարիերայիս համար»,-ասել է Ռոնալդուն:
Այս մասին գրում է ТАСС-ը: