«ԻՊ»-ի ուժի մասին լեգենդը չափ ու սահման չունի
«ԻՊ»-ի ուժի մասին լեգենդը չափ ու սահման չունի: Հետաքրքիրն այն է,որ որոշ մեր հայրենակիցներ կարծում են,որ ԻՊ-ն Հայաստանի համար վտանգ է ներկայացնում: Սիրելի մեկ -երկու հայրենակիցներ, որ ԻՊ-ի մեջ վտանգ են տեսնում, ԻՊ-ն մեզ համար վտանգ չի կարող ներկայացնել, որովհետև Հայաստանը բնակեցված չէ նրանց հինգերորդ շարասյուն հանդիսացող սուննի մահմեդական բնակչությամբ:
Իսկ,եթե անգամ սխալ հաշվարկներ կատարեն և բախտը փորձեն, ապա մենք ունենք հզոր բանակ,որը զսպաշապիկ է թվով իրենից մի քանի անգամ մեծ ադրբեջանական բանակի համար, որը կանոնավոր է,ո ւնի ժամանակակից զինտեխնիկա, էլ ուր մնաց մի 15-20 հազար ահաբեկիչներից կազմված խաժամուժի դիմացը չկարողանա առնել:
Եթե ԻՊ-ի թիկունքից հանենք արևմտյան և որոշ արաբական երկրների քարոզչությունը, այդ երկրների հատուկ ծառայությունների տրամադրած հետախուզական տվյալները, ապա ԻՊ-ն հենց նույն սուննիաբնակ տարածքներում երևում է,որ սովորական ահաբեկիչներից կազմված մեծ բանդա է:
Տիգրան Մկրտչյան. ֆեյսբուք