«Տրանսաէրո» ավիաընկերությունը հերքել է մինչև Նոր տարի թռիչքների կասեցման լուրը
«Տրանսաէրո» ավիաընկերությունը հերքել է մինչև Նոր տարի թռիչքների կասեցման լուրը:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ընկերության գլխավոր տնօրեն Օլգա Պլեշակովան:
«Թռիչքների կասեցում, ո՛չ մինչև Նոր տարի, և ոչ՛ էլ դրանից հետո, չի կարող լինել»,- գրել է նա:
Ավելի վաղ, հաղորդվել էր, որ «Տրանսաէրո»-ն օգնություն էր խնդրել պետությունից և այլ պարտատերերից:
Այս մասին գրում է Gazeta.ru-ն: