Քաղաքացին ընկել է Երևանյան լիճը
Դեկտեմբերի 21-ին, ժամը 16.46-ին ահազանգ է ստացվել, որ Երևանյան լճում՝ «Երևան» ԲԿ-ի մոտակայքում քաղաքացին ձկնորսության ժամանակ ընկել է լիճը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը' քաղաքացին (մոտ 40 տ., այլ տվյալներ պարզ չեն) տեղի ուժերով դուրս է բերվել գետից և տեղափոխվել «Արմենիա» ԲԿ:
Հրշեջ-փրկարարները օգնել են շտապօգնության ավտոմեքենային դուրս գալ ցեխակույտից:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: