Հարցը սպեկուլյացիան չի, այլ թե ով, ինչպես և ինչ է սպեկուլյացնում
Ազգությամբ հրեա Լիվայ Շտրաուսը (Levi Strauss) 1850-ականներին ոսկու տենդի ժամանակ մոտ 700 անտեր թողած նավերի առագաստների էժանագին կտորից ԱՄՆ-ում ստեղծեց դիմացկուն ջինսը սևագործ բանվորների ու հանքագործների համար:
Այն նույն նավերի անձնակազմի վրա ծախեց այդ բանվորական հագուստը, որ թողել գնացել էին ոսկի հայտնաբերելու:
Նա ուղնուծուծով սպեկուլյանտ էր, այսինքն էժան ապրանքը վերածելով այլ ապրանքի ավելի թանկով ծախում էր մարդկանց վրա:
Բայց մարդը ոչ թե շաքարավազ էր անկապ թանկացնում, դոլար առնում-ծախում և խուճապը չեզոքացնելու համար հյուրանոց բացում, այլ ստեղծագործում էր, նորարարություն անում, ինչի արդյունքում այդ էժանագին, բանվորական ջինսերը գրավեցին հագուստի համաշխարհային շուկան՝ հասնելով աշխարհի ամենահեռավոր անկյուններ:
Այսինքն հարցը սպեկուլյացիան չի, այլ թե ով ինչպես և ինչ է սպեկուլյացնում:
Տիգրան Խաչատրյան. ֆեյսբուք