Պարթևստանում Արշակունիներն իշխել են շուրջ 470, իսկ Հայաստանում' շուրջ 360 տարի
Արշակ 1-ից` մինչեւ Արշակ 36... Նրանք պարթև Արշակունիներն են: Ճիշտ է, արքաներն ունեցել են նա և անձնանուն, սակայն Պարթևստանում իշխող միապետերին նաև Արշակ էին անվանում, կամ վերջինս իբրև մակդիր գործածվում էր յուրաքանչյուրի անվան հետ:
Ի դեպ, թե՛ Պարթևական թագավորության մեջ, թե՛ հին ու միջնադարյան Հայաստանում' Արշակ անվանել են միայն արքաներին: Նույնիսկ խոշոր նախարարները չեն համարձակվել իրենց զավակներին Արշակ անվանակոչել: Մեծ Հայքում նրանք երեքն են՝ Արշակ Ա /34-35թթ./, Արշակ Բ /350-368/ եւ Արշակ Գ /378-387/:
Ուսումնասիրողներից ոմանք բառի հիմքում տեսում են պահլավերեն arsa-արջ բառը, որից էլ իբր ծագում է տոհմանունը: Կա տեսակետ, որ Արշակը ‹‹Արբակ›› անվան աղավաղված տարբերակն է: ԱՐ-ը նշանակում է արիացի, հայ, հայր, նաև՝ Արարիչ, իսկ ԲԱԿ /ԲԱԳ/-ը' աստված, իշխող, տիրակալ, այսինքն' արիացիների տիրակալ: Ի դեպ, Պարթևստանում Արշակունիներն իշխել են շուրջ 470, իսկ Հայաստանում' շուրջ 360 տարի:
Հայե՛ր, գիտե՞ք, որ. ֆեյսբուք