Հրազդան-Հանքավան հատվածի 22-րդ կմ-ին առկա է քարաթափման վտանգ
Դեկտեմբերի 21-ին, ժամը 10.40-ին տեղեկատվություն է ստացվել, որ Հ-28 միջհամայնքային ավտոճանապարհի Հրազդան-Հանքավան հատվածի 22-րդ կմ-ում առկա է քարաթափման վտանգ:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ առկա է քարաբեկորի (10x5 մ) ընկնելու վտանգ:
Հրշեջ-փրկարարները սահմանազատել են վտանգավոր տարածքը:
«Հրազդանի ՃՇՇ» ՓԲԸ-ի աշխատակիցները իրականացրել են ավտոճանապարհին թափված քարաբեկորների մաքրման աշխատանքներ՝ այն դարձնելով ամբողջովին երթևեկելի:
Դեպքի մասին տեղեկացվել է ՃԿԿ-ում կապի և տրանսպորտի նախարարության պատասխանատուն: