ԱՄՆ Մինեսոտա նահանգում ցուցարարները կաթվածահար են արել խոշորագույն առևտրի կենտրոնի աշխատանքները
ԱՄՆ Մինեսոտա նահանգում ոստիկաննների ամենաթողության դեմ բողոքող ցուցարարները կաթվածահար են արել երկրի խոշորագույն կենտրոններից մեկի՝ Mall of America-ի աշխատանքները:
Այս մասին գրում է Gazeta.ru-ն: Ստեղծված նման պայմաններում առևտրի կենտրոնի ղեկավարությունը ստիպված ե եղել փակել որոշ խանութներ:
Առևտրի կենտրոնում հավաքված ավելի քան 3 հազար ցուցարարները վանկարկել են՝ «Չկա արդարություն, չկա խաղաղություն», «Սևամորթի կյանքը ունի նշանակություն», «Մինչ դուք գնումներ եք կատարում, սև մարդիկ չեն կարողանում շնչել»: