Հայի հոգու վրա ժանգ է կուտակվել
Շատ մը երեւոյթներու դէմ յանդիման՝ հայ կեանքի մէջ, կ'ոգեկոչեմ շարունակ մեր մեծ երգիծաբան ՅԱԿՈԲ ՊԱՐՈՆԵԱՆԸ, որ իր սուր մտքով ու լեզուով խարանած է մեր փառամոլ, երեւելու մարմաջով յաւիտեանս ծարաւի, Աբիսողոմավայել վարքն ու բարքը....
Հիմա ալ կարծես ոչինչ փոխուած ըլլայ այն օրերէն....նոյն քծնանքը, նոյն փառատենչութիւնը, նոյն մուրացկանութիւնները, նոյն ողորմելիութիւնները....որոնք դարէ-դար կը շարունակուին, կը կուտակուին, ժանգոտելով մեր նկարագիրը, հոգեբանութիւնը....Որքա՛ն փոշի, որքան ժանգ դիզուած է ՀԱՅ ՀՈԳԻԻՆ ԲԻՒՐԵՂԵԱՅ ՄԱՔՐՈՒԹԵԱՆ վրայ, զայն անճանաչելի դարձնելու աստիճան....
Երան Կույումջյան. ֆեյսբուք
Ուղիղ խոսք բաժնում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Operativ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
https://www.facebook.com/yeran.kouyoumdjian/posts/752630348161413?pnref=story