Մի՛ զրկեք ձեզ ձմեռ պապի լինելու հաճույքից՝ սեղանի ծանրության պատճառով
Անցյալ տարի ամանորին ութ անգամ շատ գումար ծախսել եմ նվերների վրա, քան ամանորի սեղանի: Հյուրերին ընդունել ենք առանց խոզի բդի և «թանկարժեք» բաստուրմայի, բայց բաց սրտով: Սեղանին չէի դրել անանաս կամ այլ միրգ, որը կտրել խնդրողին կանիծեինք ու չէինք ստիպում ուտել մի քանի օրվա տոլման ու բլինչիկը, ինչ ա թե չփչանա ու սրտներիս դարդ չլինի:
Փոխարենը սառնարանում կար օրինակ թարմ ձուկ, որը կարելի էր արագ պատրաստել և տաք ու կարևորը թարմ դնել սեղանին հյուրեր գալու դեպքում, մանավանդ հիմա բոլորն էլ հյուր գնալուց առաջ զանգում, ճշտում են տանտիրոջ տանը լինելը:
Բայց կարևորն այն խնայողությունը չէր, որ արեցի սեղանն անպետք եսիմինչորով չլցնելու շնորհիվ, այլ այն նվերները գնվեցին այդ խնայողության շնորհիվ ու այն զգացմունքները որ փոխանցվեցին այդ նվերների հետ:
Ամանորն ուտելու տոն չի, ամանորը սեղանների ճոխությամբ զարմացնելու տոն չի, ամանորին մարդիկ սպասում են ձմեռ պապու նվերներին՝ անկախ տարիքից: Մի՛ զրկեք ձեզ ձմեռ պապի լինելու հաճույքից՝ սեղանի ծանրության պատճառով:
Արման Հայրապետյան. ֆեյսբուք