Պատմության մեջ այս օրը. դեկտեմբերի 21
1375 թ. – մահացել է Ջովաննի Բոկաչչոն, իտալացի նշանավոր գրող և բանաստեղծ, հումանիստ (ծն. 1313 թ.):
1851 թ. – ծնվել է Արփիար Արփիարյանը, արևմտահայ արձակագիր էր, հրապարակախոս, գրական քննադատ և խմբագիր (մահ. 1908 թ.):
1913 թ. – ամերիկյան «Ֆան» հանդեսում տպագրվեց առաջին խաչբառը:
1937 թ. – տեղի ունեցավ առաջին լիամետրաժ մուլտֆիլմի' Ուոլթ Դիսնեյի «Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները» մուլտֆիլմի պրեմիերան (Ամերիկյան բոլոր ժամանակների 10 լավագույն ֆիլմեր ըստ 10 ժանրերի ցանկում 1-ինն է մուլտֆիլմերի ցուցակում):
1955 թ. – մահացել է Գարեգին Նժդեհը, հայ մեծագույն պետական, ռազմական և քաղաքական գործիչներից մեկը, ազգային ազատագրական պայքարի երախտավորներից մեկը (ծն. 1886 թ.):
1964 թ. – մահացել է Մովսես Արազին, հայ գրող, արձակագիր նաև թարգմանիչ (ծն. 1878 թ.):
1967 թ. – ծնվել է Միխեիլ Սաակաշվիլին, վրացի պետական և քաղաքական գործիչ, Վրաստանի նախկին նախագահ:
1968 թ. – Ապոլո 8 տիեզերանավը երկրից լուսին թռիչք կատարեց դարձավ առաջին տիեզերանավը որ ապահով վերադարձավ լուսնից: