Արևմտյան Աֆրիկայում Էբոլա տենդի զոհերի թիվը գերազանցել է 7,3 հազարը
Արևմտյան Աֆրիկայում Էբոլա տենդի զոհերի թիվը գերազանցել է 7,3 հազարը:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաշվարկներով, Էբոլա վիրուսի պատճառով առաջացող հեմորագիկ տենդի տարածման տեմպերը 2015թ.-ի երկրորդ կեսից կնվազեն:
Այս մասին գրում է Gazeta.ru-ն: Համաճարակից տուժած երկրներում վարակակիրների թիվը գերազանցել է 19 հազարի սահմանագիծը:
Գվինեայում, Լիբերիայում և Սիերա Լեոնեում փաստացի արձանագրվել է մահացության 7 373 և վարակվելու 19 031 դեպք: