Ուկրաինայի Դոնեցկի և Լուգանսկի մարզերի տարածքում նեերքին տեղահանվածների թիվը գերազանցել է 550 հազարը
Ուկրաինայի Դոնեցկի և Լուգանսկի մարզերի տարածքում նեերքին տեղահանվածների թիվը գերազանցել է 550 հազարը:
Համաձայն օպերատիվ տեղեկությունների՝ Ուկրաինայի ժամանակավորապես օկուպացված տարածքներից հակաահաբեկչական գործողության իրականացման ընթացքում տեղահանվել է 570 162 մարդ, այդ թվում՝ 550 273 մարդ՝ Լուգանսկի և Դոնեցկի մարզերից:
Այս մասին հայտարարությամբ հանդես է եկել Ուկրաինայի՝ քաղաքացիների տեղաշարժի սոցապահովման հարցերով համակարգող միջգերատեսչական շտաբը:
Այս պահի դրությամբ դեռևս լրացուցիչ տեղեկություններ չեն տրվում, թե որքանով է ավելացել այդ մարդկանց թիվը, ինչպես նաև այն ամենի վերաբերյալ թե ինչ պայմաններում են ապրում տեղահանվածները: