2015թ-ին Ուկրաինայում նոր մասնակի զորահավաք կանցկացվի
2015թ-ին Ուկրաինայում նոր մասնակի զորահավաք կանցկացվի: Այս մասին Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն:
Պորոշենկոյի համոզմամբ՝ զորահավաքը պետք է անցկացնել փուլ առ փուլ, քանի որ պետք է հաշվի առնել բոլոր այն սխալները, որոնք թույլ են տրվել նախորդ զորահավաքների ժամանակ:
Մինչ այս հայտարարությունը, Ուկրաինայի Ազգային անվտանգության պետական խորհրդի քարտուղար Ալեքսանդր Տուրչինովը հայտարարել էր, որ ուկրաինական իշխանությունները մտադիր են զորահավաքի ևս մի քանի փուլ իրականացնել: