Վրաստանի վարչապետը պատրաստ է հանդիպել ՌԴ նախագահի հետ
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին գրում է Tass-ը:
«Ես համարում եմ, որ զուտ հանդիպելու համար հանդիպելը ճիշտ չէ, դա պետք է միտված լինի կոնկետ արդյունքին: Մենք սկզբնունքորեն պատրաստ ենք նրան, որ այդ հանդիպումը տեղի ունենա:
Սակայն, երբ, ինչպես և ինչ ձևաչափով այդ ամենը տեղի կունենա, դրա վերաբերյալ հնարավոր կլինի խոսել լավ նախապատրաստական և լավ վերլուծական աշխատանքներից հետո»,-ասել է Վրաստանի վարչապետը: