Ջութակի վարպետը. Թադեոս Էքսերճյան
Երգահան, ջութակահար եւ քանոնահար Թադեւոս էֆենդին (Թադեոս Էքսերճյան) ծնվել, ապրել, ստեղծագործել ու մահացել է Կ․ Պոլսի Օրթաքյոյ թաղամասում։ Տեղի հայկական դպրոցն ավարտելուց հետո նախ փորձել է սովորել փականագործություն, ապա քանոնի դասեր առել հորեղբորից՝ Մովսես Փափազյանից։ Ավելի ուշ սովորել է ջութակ նվագել եւ համերգներով հանդես է եկել Պոլսի նշանավոր երաժիշտների հետ՝ կարճ ժամանակում ձեռք բերելով մեծ հռչակ եւ հեղինակություն ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ օսմանյան կայսրության ծայրագավառներում։
Համարվում է թուրքական ու արաբական դասական երաժշտության լավագույն դեմքերից մեկը։
Նրա հորինած երգերը տպագրվել են տարբեր երգարաններում, ստեղծագործությունները մինչ օրս էլ մեծ համբավ են վայելում Թուրքիայում։ Կատարողական բարձր վարպետության շնորհիվ հայորդին հռչակվել է Քեմանի Թադեոս անունով (քեմանի թուրքերեն նշանակում է ջութակ):
Նրան անվանել են նաև օսմանյան դասական երաժշտության հայր։
Հայե՛ր, գիտե՞ք, որ. Ֆեյսբուք