Իտալիայի՝ եվրագոտուց դուրս գալու մասին խնդրագիրը 2 օրում 50 հազար ձայն է հավաքել
«5 աստղերի շարժում» իտալական ընդդիմադիր կուսակցությունը կոչ է արել իտալացիների ստորագրել երկրի՝ եվրագոտուց դուրս գալու մասին խնդրագիրը: Այս մասին գրում է Ria.ru-ն՝ հղում անելով Il Fatto Quotidiano թերթին:
«5 աստղերի շարժում» կուսակցության առաջնորդ Բեպպե Գրիլլոն հայտարարել է, որ իր կուսակցությունը մտադիր է հասնել «Իտալիայում ժողովրդավարության տարածմանն» ու հանրաքվե անցկացնել եվրագոտուց երկրի դուրս գալու մասին: