Չինացի զբոսաշրջիկները մեկնում են Ռուսաստան ռուբլու անկման պատճառով. China Daily
Ինչպես հաղորդում է China Daily-ն՝ չինացի զբոսաշրջիկները ձգտում են մեկնել Ռուսաստան նույնիսկ ձմռանը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Չինաստանում Ctrip.com International խոշորագույն օնլայն տուրիստական գործակալությունը հայտնում է, որ Ռուսաստան մեկնողների քանակն ընթացիկ տարում աճել է 100%-ով՝ համեմատած անցյալ տարիների հետ:
Ինչպես նաև տուրիստական գործակալությունը հայտնում է, որ Ռուսաստան ձմեռային տուրերը եղել են 60%-ով էժան, իսկ այժմ դրանց գինն ընկել է ռուբլու անկման պատճառով: