Պոլիտեխնիկի 18-ամյա ուսանողը Երևանում Lexus-ով բախվել է առևտրի կրպակին, իսկ հետո՝ ծառերին. նա հիվանդանոցում է. Shamshyan.com
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ դեկտեմբերի 20-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:40-ի սահմաններում, Երևանի Նոր Նորքի 2-րդ զանգվածի Թոթովենցի 13 շենքի բնակիչ՝ 18-ամյա Տիգրան Մուրադյանը, Նելսոն Ստեփանյան – Մոլդովական փողոցների խաչմերուկում իր վարած Lexsus մակնիշի 35 OP 931 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել մայթեզրին գտնվող Արամ Մելքումով-ի առևտրի կրպակին:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կրպակին բախվելուց հետո, Տ. Մուրադյանը մեքենայով առաջ է ընթացել և նորից դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հարվածել ծառերին:
Մանրամասներն՝ այստեղ: