«ԻՊ»-ի ուժայինները 100 օտարերկրացու են մահապատժի ենթարկել
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ուժայինները մահապատժի են ենթարկել 100 օտարերկրացու, ովքեր համալրել էին խմբավորման շարքերը: Այս մասին գրում է Ria.ru-ն:
Օտարերկրացիները սպանվել են այն բանից հետո, երբ փորձել են լքել խմբավորման շարքերը, որի շտաբ-բնակարանը գտնվում է սիրիական Ռաքքա քաղաքում: Փոխանցվում է, որ «ԻՊ»-ը Ռաքքայում ռազմական ոստիկանություն է ձևավորել, որի աշխատակիցները հետապնդել են այն օտարերկրացիներին, ովքեր չեն ներկայացել ծառայության: