Մեծ Բրիտանիայի բնակիչների մեծամասնությունը կողմ է, որպեսզի երկիրը դուրս գա ԵՄ-ի կազմից. հարցում
Բրիտանացիների մեծ մասը կողմ է, որպեսզի հանրաքվեի արդյունքում Մեծ Բրիտանիան դուրս գա Եվրամիության կազմից: Այս մասին է վկայում OpinionWay հետազոտությունների ինստիտուտի կողմից իրականացրած հարցումը: Այս մասին գրում է Ria.ru-ն՝ հղում անելով Le Figaro թերթին:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Քեմերոնը բազմիցս հայտարարել է 2017թ.-ին հանրաքվե անցակցնելու մտադրության մասին, որը ենթադրում է, որ երկիրը կպահպանի ԵՄ-ի կազմում անդամակցությունը:
Հարցման արդյունքների համաձայն՝ ներկա պահին Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ-ի կազմից դուրս գալու օգտին պատրաստ է քվեարկել բրիտանացիների 42%-ը, իսկ պահպանման օգտին՝ 37%-ը: