Այսօր լեգենդար Քրիստափոր Իվանյանը կդառնար 94 տարեկան
Այսօր Արցախի Հերոս, գեներալ-լեյտենանտ Քրիստափոր Իվանյանի ծննդյան օրն է:
ԻՎԱՆՅԱՆ ՔՐԻՍՏԱՓՈՐ ԻՎԱՆԻ
(20.12.1920, Թիֆլիս-30.08.1999): Ավարտել է Թբիլիսիի հրետանային ուսումնարանը (1940), Մոսկվայի Մ. Ֆրունզեի անվ. Ռազմական ակադեմիան (1949), Լենինգրադի Հրետանային ակադեմիայի բարձրագույն դասընթացները (1962): 1938-78 ծառայել է ԽՍՀՄ ԶՈւ-ում: Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին' հասնելով դիվիզիայի հրետանու պետի պաշտոնի: 1952-58 եղել է հրետանային գնդի, բրիգադի հրամանատար, 1958-61' Օդեսայի համալսարանի զինվորական ամբիոնի պետ, 1962-68' Օդեսայի օկրուգի բրիգադի հրամանատար, 1968-73' 14-րդ բանակի հրթիռային զորքերի և հրետանու պետ, 1973-78' Անդրբայկալյան օկրուգի հրթիռային զորքերի և հրետանու փոխհրամանատար:
1992-97 եղել է ԼՂՀ Պաշտպանության կոմիտեի նախագահի խորհրդական, ԼՂՀ ՊԲ հրամանատարի 1-ին տեղակալ, 10-րդ լեռնահրաձգային դիվիզիայի հրամանատար, ԼՂՀ պաշտպանության նախարարի տեղակալ: Մեծ է ավանդը հատկապես ԼՂՀ ՊԲ հրետանու կազմավորման գործում: Մահացել է Սանկտ-Պետերբուրգում, ուր և թաղվել է: ԽՍՀՄ ԶՈւ գեներալ-մայոր (1968), ԼՂՀ ՊԲ գեներալ-լեյտենանտ (28.01.94):
Նրա անունով են կոչվել գյուղ Ասկերանի շրջանում, Ստեփանակերտի զինվորական ուսումնարանը, ԼՂՀ ՊՆ զինվորա-մարզական քոլեջը: Պարգևատրվել է ԽՍՀՄ շքանշաններով, ՀՀ և ԼՂՀ «Մարտական Խաչ» 1-ին աստիճանի (31.07.1994) շքանշաններով: Արցախի Հերոս (հետմահու, 1.09.2000): Պարգևատրվել է ԼՂՀ բարձրագույն «ՈՍԿԵ ԱՐԾԻՎ» շքանշանով:
Հայոց Աղավնիներ. Ֆեյսբուք