Էբոլա վիրուսի զոհերի թիվը գերազանցել է 7300-ը
Դեկտեմբերի 19-ի տվյալներով Էբոլա վիրուսից աշխարհում մահացել է 7373 մարդ: Այս մասին հաղորդում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը:
Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ վարակված մարդկանց թիվը հասել է մոտ 19.031-ի:
Ավելի վաղ հաղորդվում է, որ Էբոլա վիրուսից մահացել է 6915 մարդ, 18.603 մարդ էլ վարակվել է: Այս մասին գրում է Gazeta.ru-ն: