Պուտինը ցավակցել է պաշտպանության նախկին նախարար Իգոր Ռոդիոնովի հարազատներին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցություն է հայտնել ՌԴ պաշտպանության նախկին նախարար Իգոր Ռոդիոնովի ընտանիքին: Այս մասին հաղորդում է Կրեմլի կայքը: Գրում է Gazeta.ru-ն:
«Վլադիմիր Պուտինը ցավակցել է ՌԴ Պաշտպանության նախկին նախարար Իգոր Ռոդիոնովի ընտանիքի անդամներին և հարազատներին»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Ռոդիոնովը մահացել է Մոսկվայում 78տարեկան հասակում:
1996-1997թթ. եղել է պաշտպանության նախարար և պաշտպանության և անվտանգության խորհրդի անդամ: 1996թ.-ին ստացել է հրամանատարի կոչում: