Արդյո՞ք թանկացումներն ազդել են դեղորայքի գների վրա
Վերջերս գրանցված թանկացումները բնակչության մոտ լուրջ բողոքի պատճառ են դարձել: Թանկացումներից զերծ չեն մնացել նաև դեղմիջոցները:
Operativ.am-ը հարցում իրականացրեց դեղատների ցանցերի հետ, որի արդյունքում պարզ դարձավ, որ ընդհանուր առմամբ, դեղորայքը թանկացել է 3-5 %-ով, իսկ նվազում գրեթե չի նկատվել:
Դեղատան աշխատակիցները նշեցին, որ գնի տատանումները կախված են ընդունվող խմբաքանակից և կան դեղեր, որոնք չնայած թանկացմանը, կարող են հաջորդ օրն անգամ 1000 դրամով նվազել:
Նշենք, որ հարցումն իրականացվել է գրեթե բոլոր դեղատների ցանցերի հետ, բացառությամբ Natali Pharm-ի, քանի որ նրանց աշխատակիցները ենթականերից մինչև վերադաս այդպես էլ չկարողացան համապատասխան մարդ գտնել, ով կկարողանա պատասխանել մեր թղթակցի հարցերին:
Կարինե Գևորգյան