Կոբզոնը Դոնբասի երեխաներին ամանորյա նվերներ է ուղարկել
Երգիչ Իոսիֆ Կոբզոնն Ուկրաինայի հարավ-արևելքի երեխաներին ուղարկել է 4,5 հազար նվերներ: Այս մասին հաղորդում է РИА «Новости»-ն:
«Դոնբասի ասոցիացաիա» հիմնադրամի ներկայացուցիչը ասել է, որ ամեն մի տուփում կլինեն խաղալիքներ և քաղցրավենիք:
«Իոսիֆ Դավիդովիչը, ով մեր ասոցիացիայի ակտիվ անդամներից է, մշտապես աջակցություն է տրամադրում Դոնբասին ինչպես հանգիստ, այնպես էլ դժվար ժամանակներում»,-ասել է հիմնադրամի ներկայացուցիչը: