Չինաստանն իր հարևաններին 3 միլիարդ դոլարի ֆինանսական օգնություն է առաջարկել
Չինաստանն իր հարևաններին՝ Կամբոջային, Վիետնամին, Մյանմարին, Թայլանդին և Լաոսին առաջարկել է 3 մլրդ դոլարի ֆինանսական աջակցություն՝ բարելավելու ենթակառուցվածքները և պայքարելու աղքատության դեմ: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Պարզաբանվում է, որ այս օգնությունից 1 մլրդ դոլար կտրամադրվի ենթակառուցվածքներին, 490 մլն դոլար՝ աղքատության դեմ պայքարին, 1,6 մլրդ դոլար՝ վարկերի տրամադրմանը: