«Լուժնիկի» վերակառուցումը կարող է ավարտվել վեց ամսից շուտ
Մոսկվայի փոխքաղաքապետ Մարատ Խուսնուլինը հայտարարել է, որ «Լուժնիկի» մարզադաշտի վերակառուցումը կավարտվի 6 ամսից էլ շուտ: Այս մասին հաղորդում է ТАСС-ը:
«Աշխատանքներն ընթանում են արագ տեմպերով, մենք արդեն երկու ամիս առաջ հաստատել ենք գրաֆիկը և այն հաստատել է ՖԻՖԱ-ն: Բարդ տնտեսական իրավիճակից կախված, հայտնի չէ, թե ինչ կլինի նյութերի արժեքի հետ, այնպես, որ ես սահմանել եմ նոր ժամանակ՝ նվազեցնելով այն»,- ասել է Խուսնուլինը:
Նա նաև նշել է, որ այժմ փնտրում են հնարավորություններ՝ արագացնելու շինարարությունը: