ԱՄՆ վերականգնել է իր առաջատար դիրքը համաշխարհային ասպարեզում. Օբամա
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մամլո ասուլիսի ունենալով Սպիտակ տանը, հայտարարել է, որ ԱՄՆ վերականգնել է իր առաջատար դիրքը համաշխարհային ասպարեզում: Այս մասին հայտնում է ИТАР-ТАСС-ը:
«Ամերիկան իր ետևից է տանում ամբողջ աշխարհի մնացած երկրներին»,-հայտարարել է Օբաման:
Բացի այդ, նա այս տարին ԱՄՆ-ի համար անվանել է «բեկումնային տարի»: