«Ֆինքա» և «Արեգակ» ունիվերսալ վարկային կազմակերպություններն առաջիկայում միավորվելո՞ւ են
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ վերջին շրջանում ակտիվ խոսակցություններ են շրջանառվում այն մասին, որ «Ֆինքա» և «Արեգակ» ունիվերսալ վարկային կազմակերպություններն առաջիկայում միավորվելու են:
Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ այսօրվա դրությամբ երկու ընկերությունների միջև պայմանավորվածություն կա իրար ուսումնասիրելու և միավորման հնարավորություններ քննարկելու մասին:
Այսինքն՝ այս պահին ընկերությունները փորձում են հասկանալ՝ հնարավորություն կա՞ միավորվելու, թէ՞ ոչ»:
Առավել մանրամասն՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: