Ազգային անվտանգության աշխատողի օրը ԱԱԾ ոչ մի աշխատակցի գեներալի կոչում չի շնորհվի
«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր հերթական անգամ հանդիսավոր պայմաններում նշվելու է Ազգային անվտանգության աշխատողի օրը: Կլինեն ճառեր ու պարգևներ, շնորհավորանքներ ու մաղթանքներ: Ամեն ինչ՝ նախկինի պես:
Սակայն այս օրը նախորդ տարիներից կտարբերվի մի բանով՝ ԱԱԾ ոչ մի աշխատակցի գեներալի կոչում չի շնորհվի:
Մեր տեղեկություններով, գեներալական կոչման համար ԱԱԾ վարչությունների երեք պետերի թեկնածություններ են ներկայացվել Սերժ Սարգսյանին, սակայն նրանցից ոչ մեկը չի ստանալու: Թերևս, ԱԱԾ նախկին պետը գոհ չէ այսօրվա ԱԱԾ աշխատանքից»:
Առավել մանրամասն՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: